Մարիամ Մնացականյան

Ես Մարիամ Մնացականյանն եմ Ռուսաստանից։
Գերազանցությամբ ավարտել եմ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
Աշխատել եմ KPMG-ում որպես բիզնես խորհրդատու ռիսկերի կառավարման խորհրդատվության ոլորտում, որտեղ զբաղվում էի խոշոր միջազգային ընկերությունների ռիսկերի կառավարման ռացիոնալացմամբ և կատարելագործմամբ։ Զբաղվել եմ ռիսկերի կառավարմամբ, ներքին հսկողության համակարգերի մշակմամբ և ներդրմամբ՝ գնահատելով խոշոր միջազգային կազմակերպությունների ռիսկերը, ինչպես նաև խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից ստուգելով օրենսդրական պահանջների կատարման ապահովումը։
Նաև աշխատել եմ որպես աուդիտոր PwC-ում (PricewaterhouseCoopers), որտեղ իրականացրել եմ տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր միջազգային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ:
Որպես «իԳործ»-ական՝ ներկայումս աշխատում եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում։
Նորություններ ԵՎ հայտարարություններ

«իԳործ»-ի մասնակիցների վերջին էքսկուրսիան դեպի Սևան և Դիլիջան
26 Օգոստոսի 2022
«իԳործ» 2021-ը մոտենում է ավարտին: ՀՀ կառավարման համակարգի սփյուռքահայ աշխատակիցները միասին իրենց վերջին այցն ունեցան դեպի Սևան և Դիլիջան
Ամբողջ նյութը