Արևիկ Մարգարյան
Ողջույն: Ես Արևիկ Մարգարյանն եմ Սանկտ Պետերբուրգից։ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու եմ՝ քաղաքական սոցիոլոգիա մասնագիտացմամբ՝ Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիա (RANEPA, Մոսկվա):
Ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան (քաղաքական և սոցիալական գործընթացների սոցիոլոգիա), Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մագիստրատուրան՝ Արտադրական սոցիոլոգիա (կարմիր դիպլոմ) և բակալավրիատը՝ կազմակերպությունների սոցիոլոգիա և կառավարման հոգեբանություն (կարմիր դիպլոմ) մասնագիտացումներով։
Ունեմ նաև երկրորդ բարձրագույն կրթություն` ֆինանսներ և բանկային գործ մասնագիտացմամբ:
Ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ ունեմ հետազոտական, վերլուծական, հաղորդակցման և ծրագրերի կառավարման գործում բիզնեսի տարբեր բնագավառներում:
Ավելի քան 6 տարի աշխատել եմ էներգետիկայի, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում: Այս բնագավառում աշխատելու ընթացքում համակարգել եմ բազմաթիվ ծրագրեր երեք հիմնական ուղղություններով.
GR (Government Relations) - Պետության հետ փոխգործակցություն, մասնավորապես՝ պետական մարմիններում և հասարակական կազմակերպություններում ընկերության շահերի խթանում և պաշտպանություն, ինչպես նաև դրական իմիջի ձևավորում, նախարարություններում և գերատեսչություններում նախագծերի իրականացում։
BD (Business Deveopment) - Նոր բիզնես ուղղությունների կիրառում և զարգացում, բիզնես-ինտեգրման համակարգում, բիզնեսի ռազմավարական զարգացման երկարաժամկետ մոդելի ձևավորում և ստեղծում:
IS (Innovation Scouting) – ինովացիաների փնտրում և հավաքագրում (արդյունաբերական տեխնոլոգիաներ, նորարարական արտադրանքի առևտրայնացում): Առաջադրված ոլորտներում նորարարությունների որոնում (միջուկային էներգետիկա, ցելյուլոզայի և թղթի արտադրություն, նավթագազային արդյունաբերություն, մետալուրգիա), նմանատիպ նմուշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, դեպքերի ուսումնասիրություն, հավաքագրված բիզնես գաղափարների պորտֆելի կառավարում:
Ունեմ նաև ավելի քան 13 տարվա գիտահետազոտական և դասավանդման փորձ Ռուսաստանի Դաշնության առաջատար մի քանի բուհերում։ Ավելի քան 30 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 մենագրության հեղինակ եմ, որոնցից մեկը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի անցումային հասարակություններում բիզնեսի և իշխանության փոխհարաբերությունների համեմատական վերլուծությանը: 2014 թվականին այն Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից ճանաչվել է «Լավագույն գիտական աշխատանք» սոցիոլոգիայի բնագավառում:
Այժմ աշխատում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ ներգրավված եմ Հայաստանի` «Կանաչ տնտեսության» հայեցակարգին անցնելու երկարաժամկետ ռազմավարության, ինչպես նաև «Էլեկտրական տրանսպորտի զարգացման» հայեցակարգի մշակման աշխատանքներում