Նունե Հարությունյան

Ողջույն, ես Նունե Հարությունյան եմ Բելգիայի Բրյուսել քաղաքից։
Ծնվել և դպրոց եմ հաճախել Երևանում։ Առաջին մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ եմ, ունեմ նաև ճարտապետական գծագրագետի կրթություն։
Ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվել եմ Եվրոպա՝ Բրյուսելում ստանալով բակալավրի կոչում պլաստիկայի և վիզուալզացիայի ոլորտում՝ ինտերիերի ճարտարապետ-դիզայների մասնագիտությամբ։
Ունեմ երկար տարիների աշխատանքային փորձ եվրոպական տարբեր ճարտարապետական կազմակերպություններում, երկրաչափ փորձագիտական ընկերությունում։
Ներկայումս որպես «իԳործ» ծրագրի մասնակից՝ աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում։ Ներգրավված եմ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման և վարման ծրագրի մեջ՝ թվային տեխնոլոգիաների ու կառավարման եղանակների կիրառման հիմքով։
Նորություններ ԵՎ հայտարարություններ

«իԳործ»-ականները հանդիպեցին Երևանի քաղաքապետին
26 Ապրիլի 2022
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում և հանդիպեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ:
Ամբողջ նյութը