Սերինե Ավետիսյան
Ողջո՜ւյն: Ծնվել և մեծացել եմ Հայաստանում և վերջին տասնամյակում կրթություն եմ ստացել եվրոպական մի շարք երկրներում։
Նախ անգլերեն լեզվի մասնագետի, ուսուցչի որակավորում եմ ստացել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Այնուհետև ավարտել եմ «Կլինիկական լեզվաբանություն» միջբուհական մագիստրոսական ծրագիրը, որն իրագործվել է եվրոպական երեք համալսարանների կողմից՝ Պոտսդամի համալսարան (Գերմանիա), Գրոնինգենի համալսարան (Հոլանդիա), Արևելյան Ֆինլանդիայի համալսարան (Ֆինլանդիա): Այժմ էլ Պոտսդամի համալսարանի ասպիրանտ եմ՝ հոգելեզվաբանություն մասնագիտությամբ:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատում եմ ՀՀ կրթության տեսչական մարմնում, որտեղ նախատեսում ենք ուսումնասիրություն իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանցիների շրջանում: Մշակում ենք գործիքակազմ, որի միջոցով գնահատելու ենք 4-րդ դասարանցիների ընթերցելու և ընկալելու կարողությունները, հնարավորինս վեր ենք հանելու այն գործոնները, որոնք բացասաբար են ազդում այդ հմտությունների ձևավորման վրա: