Քրիստինա Ավագյան
Ես Քրիստինա Ավագյանն եմ՝ 25 տարեկան։ Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։
Ավարտել եմ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը՝ անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններ մասնագիտությամբ։ 3 տարի սովորել եմ Մոսկվայի Կոնֆուցիուսի ինստիտուտում, ինչպես նաև փոխանակման ծրագրի շրջանակներում Շանհայի մանկավարժական համալսարանում և 1 տարի Լանչժոուի համալսարանում՝ չինական լեզու և մշակույթ մասնագիտությամբ։ Մագիստրոսի կոչում եմ ստացել Հայ-ռուսական համալսարանում՝ արտասահմանյան տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետում՝ մասնագիտանալով չինագիտության ուղղությամբ։
Որպես թարգմանիչ և բովանդակության ստեղծող՝ աշխատել եմ Մոսկվայի հայկական համագումարում և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղում եղել եմ EUNIC կլաստերի օգնական: 3 տարի աշխատել եմ որպես լիբանանյան Media Unit LLC մարքեթինգային գործակալության նախագծի ղեկավար և թարգմանիչ: Պրակտիկա եմ անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամում:
Որպես «իԳործ» ծրագրի մասնակից՝ աշխատում եմ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF)՝ հաղորդակցության մասնագետի կարգավիճակում: Ես ներգրավված եմ ԱՆԻՖ-ի գործունեության մեդիա առաջմղման աշխատանքներում՝ մեր երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և ռազմավարական ոլորտներում խոշոր ծրագրեր իրականացնելու համար։