Միքայել Խանբեկյան

Ես Միքայել Խանբեկյանն եմ՝ ֆիզիկոս Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքից։
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել եմ արտերկիր՝ շարունակելու գիտնականի իմ կարիերան։ Մագիստրոսի կոչում եմ ստացել ԱՄՆ Բոստոնի համալսարանում և դոկտորի կոչում՝ Գերմանիայի Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում:
Ֆիզիկական հետազոտություններ եմ կատարել Գերմանիայի առաջատար կենտրոններում, ինչպիսիք են՝ Մագդեբուրգի Օտտո-ֆոն-Գերիկե համալսարանը, Բեռլինի տեխնիկական համալսարանը և Ռոստոկի համալսարանը:
Այժմ «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ գիտության կոմիտեում, որտեղ նախաձեռնում և իրականացնում եմ զանազան ծրագրեր՝ ուղղված Հայաստանում գիտության զարգացմանը:
Սիրում եմ ազատ ժամանակ արշավների գնալ, ռեգբի խաղալ և ջութակ նվագել: