Զեփիուռ Շահրոզեան
Ողջույն, ես Զեփիուռ Շահրոզեանն եմ: Ծնվել եմ Իրանում, իմ դպրոցական վաղ տարիներն անցկացրել եմ Սիրիայում, այնուհետև Լիբանանում՝ նախքան Ավստրալիա տեղափոխվելը:
Ավարտել եմ The University of Sydney-ը սոցիալական աշխատողի մասնագիտացմամբ: Նույն բնագավառում իմ մագիստրատուրան շարունակում եմ Նոր Անգլիայի համալսարանում:
Աշխատել եմ կանանց և երեխաների պաշտպանության, հոգեկան առողջության (ոչ կլինիկական) վերականգնման ուղղությամբ, նաև փախստականների և ներգաղթի ու երիտասարդության աշխատանքի ոլորտներում:
Եղել եմ Ավստրալիայի հայ համայնքի ակտիվ անդամ Սիդնեյի հայ համայնքում, մասնավորապես՝ «Հայ Հոգի» երիտասարդական ցանցում, ինչպես նաև եղել եմ Ավստրալիայի Սիդնեյի հայկական մշակութային փառատոնի առաջին թիմի անդամներից մեկը: Մասնակցել եմ նաև հայկական համայնքի միջոցառումներին՝ հայկական պարի դասավանդումից մինչև լեզվի դասեր և այլն:
Որպես «իԳործ»-ական՝ միացել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքներին:
Հպարտ եմ, որ մասնակցում եմ «իԳործ»-ին և իմ սրտով և հոգով ցանկանում եմ նպաստել Հայաստանի զարգացմանը: