Անի Սարգսյան
Ես Անի Սարգսյանն եմ, 22 տարեկան։ Այս տարի ավարտել եմ Սարատովի Ն.Գ.Չերնիշևսկու անվան պետական համալսարանի բանասիրության և ժուռնալիստիկայի ինստիտուտը՝ լրագրության ուղղությամբ:
Դեռ դպրոցական տարիքից մշտապես ներգրավված եմ եղել համայնքային աշխատանքներում, մասնակցել եմ ազգամիջյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քաղաքային և մարզային տարբեր միջոցառումների:
2013 թվականից Սարատովի մարզի «Կռունկ» հայ համայնքի ակտիվիստ եմ, 2019 թվականից՝ Սարատովի Հայ երիտասարդների միության և Ռուսաստանի ժողովուրդների երիտասարդական ասամբլեայի «Մենք ռուսներ ենք» խորհուրդների անդամ։
2016-2018 թթ. եղել եմ էլեկտրոնային հրատարակության անկախ թղթակից։
Հանդիսանում եմ «Կռունկ» հայկական համայնքի SMM մենեջերը, ակտիվ մասնակցություն ունեմ նաև տարբեր ծրագրերի կազմակերպման գործում։
Սարատովի մարզում հայ մշակույթի պահպանման և զարգացման ուղղությամբ կատարածս աշխատանքի համար Սարատովի մարզի Հասարակայնության հետ կապերի ներքին քաղաքականության նախարարության կողմից պարգևատրվել եմ շնորհակալագրով։
Գլխավոր խնդիրը մեր համայնքի երիտասարդության մեջ հայ ինքնության և հայրենասիրական ոգու ամրապնդումն է։ Հայ լինելը ծանր աշխատանք է, որը պետք է իրականացնենք խղճով ու մեծ պատասխանատվությամբ։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ՝ նպատակ ունեմ բարելավել կապը Սփյուռքի և Հայաստանի միջև, ակտիվ համագործակցել տարբեր երկրների հայ համայնքների հետ։