Մարիա Ոսկանյան
Ես Մարիա Ոսկանյանն եմ, ծնվել և մեծացել եմ Սանկտ Պետերբուրգում։
Ավարտել եմ Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, որտեղ ստացել եմ քաղաքագիտության մագիստրոսի կոչում։
Ես մասնագիտացած եմ եվրասիական տարածաշրջանի քաղաքականության, ինչպես նաև հանրային դիվանագիտության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ:
2018 թվականին միացել եմ հայկական եկեղեցուն կից «Նոր Սերունդ» հայ երիտասարդական կազմակերպությանը, որտեղ ղեկավարել եմ մշակութային և կրթական ծրագրեր։ 2020 թվականին կազմակերպությունն ընդլայնեց իր գործունեությունը` դառնալով առանձին կառուցվածքային միավոր և ստացավ նոր անվանում՝ Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիա («АРМА»): 2021 թվականից զբաղեցնում եմ մեդիա կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ Մեկ տարի անց ընտրվել եմ ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ։
Պրակտիկ աշխատանքային փորձառություն եմ ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի ներկայացուցչությունում և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում:
Այսօր աշխատում եմ Սանկտ Պետերբուրգի կառավարության՝ քաղաքի մշակութային քաղաքականության համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման մեջ։
Ավելի քան չորս տարի զբաղվել եմ հասարակական գործունեությամբ՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ստեղծված հիմնադրամների և այլ կառույցների հետ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով։
2022 թվականին Սանկտ Պետերբուրգի կառավարության կողմից Սանկտ Պետերբուրգի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել եմ շնորհակալագրով։