Գևորգ Սարգսյան
Ես Գևորգ Սարգսյանն եմ Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքից:
Ավարտել եմ «Դուբնա» պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի կոչում։ Տեղի մագիստրատուրայում մասնագիտացել եմ նաև սոցիոլոգիայի բնագավառում։
Համալսարանում ստեղծել եմ Հայ ուսանողական ասոցիացիան, ապա «Արատտա» ուսանողական ֆուտբոլային ակումբը, «Վկոնտակտե» սոցիալական ցանցի շրջանակներում՝ հայերեն գրքերի ամենամեծ անվճար գրադարանը։ Այդ տարիներին արդեն սկսեցի ակտիվորեն ներգրավվել Տվերի և շրջանի հայ համայնքի կյանքում։
Մասնագիտական գործունեությունս սկսել եմ ուսանողական տարիներից՝ դառնալով բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտների իրավաբան։ Միաժամանակ զբաղվում էի համացանցում սեփական նախագծերի մշակմամբ:
Մեկ տարուց քիչ ավելի աշխատել եմ շրջանի մունիցիպալիտետներից մեկում՝ որպես քաղաքային դումայի նախագահի օգնական։ Քաղաքապետարանի ընտրություններին մասնակցել եմ որպես պատգամավորի թեկնածու։
Հուսով եմ, որ «Սփուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքներն ու փորձն օգտակար կլինեն՝ լուծելու մեր համայնքում առկա խնդիրները: