Անուշ Գասպարյան
Ես Անուշ Գասպարյանն եմ։ Ծնվել եմ Երևանում, բայց արդեն 11 տարուց ավելի է ապրում եմ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում։
Ուսումնառությանս տարիներին եղել եմ Հնդկաստանի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի, Հնդկաստանի ՄԱԿ-ի ուսումնասիրությունների ինստիտուտի մաս, նշանակվել եմ Դելիի համալսարանի կանանց միջազգային ուսանողական տան նախագահ, որտեղ ներկայացրել եմ Հայաստանը 100 տարբեր երկրների շարքում:
Իրավագիտության ոլորտում մագիստրոսի և դոկտորի կոչումներ եմ ստացել Դելիի համալսարանում, ունեմ Հայաստանի և Հնդկաստանի վերաբերյալ համեմատական իրավական հետազոտությունների 6 տարվա փորձառություն: Դասախոսություններ ու ելույթներ եմ ունեցել Հայաստանի օրենքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց իրավունքներին Հնդկաստանի և Հայաստանի կառավարական և ոչ կառավարական տարբեր հարթակներում:
Ներկայում ես Կանանց հնդկական առևտրաարդյունաբերական պալատի Հնդկաստան-Հայաստան գործարար խորհրդի նախագահն եմ և իմ գործունեությամբ փորձում եմ խթանել գործարար երկխոսությունը Հնդկաստանի և Հայաստանի միջև՝ ընդգծելով «She for He» and «He for She» հասկացությունները:
Ես նաև հանդիսանում եմ Հայաստանի նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) պաշտոնական ներկայացուցիչը Հնդկաստանում, որի արտոնությունն է նպաստել Հնդկաստանի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ձևավորմանը՝ տրամադրելով տեղեկատվություն Հայաստանի գիտական և ինովացիոն շուկաների ներուժի մասին:
Որպես Հնդկաստանում Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ շարունակելու եմ հայապահպանությանն ուղղված իմ գործունեությունը՝ ստեղծելով երկարաժամկետ և համակարգված աշխատանքների իրականացման հարթակներ, վեր եմ հանելու համայնքի կարիքներն ու մեր հայրենակիցներին ներկայացնելու եմ համագործակցության բոլոր հնարավորությունները, որոնց մասին տեղեկացա ծրագրի շրջանակներում՝ օգնելու ամրապնդել կապերը Հայաստանի և Արցախի հետ: