Տիգրան Եղիազարյան
Ես Տիգրան Եղիազարյանն եմ: Ծնվել եմ Վանաձորում: 2003 թվականից բնակվում եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
Ավարտել եմ Էքս Մարսելի համալսարանի իրավաբանական և քաղաքագիտության ֆակուլտետը, հետագայում՝ Էքսան-Պրովանսի ակադեմիայի բիզնես դպրոցը՝ մասնագիտանալով անշարժ գույքի բնագավառում:
Աշխատանքային գործունեությունս սկսել եմ «ILIAD» ամերիկյան ընկերությունում՝ որպես կառավարիչ` անշարժ գույքի Բի թու Բի ոլորտում:
2017 թվականին հիմնել եմ իմ ընկերությունը, որը կոչվում է «Patrimonyа» և գործում է Ֆրանսիայի 3 քաղաքներում:
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստեղծված հայ-ֆրանսիական «Օղակ» կազմակերպության համահիմնադիրն եմ, որի նպատակը Հայաստանում ներդրումների իրականացումն է:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ նպատակ ունեմ նպաստել Հայաստանի և ֆրանսահայության միջև կապերի ամրապնդմանը: