Անուշ Վարդանյան
Անուշ Վարդանյանը սցենարիստ, գրող, դասախոս, նկարիչ է: Ծնվել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1967 թվականին ճարտարապետի ընտանիքում։ 1977 թվականին հոր հետ տեղափոխվել է Երևան, որտեղ 1983 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Վերադառնալով Ռուսաստան՝ սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայում (թատրոնի պատմություն և տեսություն), ինչպես նաև Կինոյի և հեռուստատեսության համալսարանում (կինոյի ռեժիսուրա)։ 2011 թվականին սովորել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի կինոակադեմիայում։ Աշխատել է «Լենֆիլմ» («Ленфильм»), «Լենդոկ․ Բաց ստուդիա» («Лендок. Открытая студия») կինոսոտւդիաներում։
Անուշը «Փողոցային մրցարշավորդներ» («Стритрейсеры»), «Հակադարձ շարժում» («Обратное движение»), որն 2010 թվականին որպես լավագույն սցենար արժանացել է «Կինոտավր» մրցանակի, «Վասիլիսա», «72 ժամ» և 30 այլ ֆիլմերի սցենարիստ է։ Հեղինակել է մի քանի գրքերի, այդ թվում՝ «Մոմ» («Воск»), «Իմ հայրը կոշկակար է և Դոն Կորլեոնեն»(«Мой папа сапожник и дон Корлеоне»), «Թղթե շոյանքներ» (Бумажные ласки)։
Մասնակցում է արվեստի ցուցահանդեսների՝ որպես նկարիչ։
Նրա հեղինակային մեծ նախագծ-էքսպոզիցիան՝ «Վոլեյբոլ Սրետենկա փողոցում», Յուրի Վիզբորի համանուն երգի մոտիվներով, 2019 թվականի գարնանը և ամռանը Մոսկվայի Կինոյի թանգարանում ներկայացվել է հանդիսատեսին:
Մասնակցում է արվեստի ցուցահանդեսների՝ որպես նկարիչ։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ: