Արշալույս Ավագյան
Ավագյան Արշալույսը ծնվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 2000 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ Չելյաբինսկի շրջան։ 2008 թվականին ընդունվել է Հարավային Ուրալի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ Սովորելուն զուգահեռ ակտիվ գործունեություն է ծավալել Չելյաբինսկ քաղաքի հայ համայնքում։ Ավարտելուց հետո աշխատել է Չելյաբինսկի մարզի կադաստրային պալատում՝ անշարժ գույքի գրանցման բաժնում, որպես ավագ մասնագետ և փորձագետ: Ապա ծառայության է անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, որտեղ հասել է վաշտի պետի կոչման և արժանացել բազմաթիվ պատվոգրերի։
Բանակից վերադառնալուց հետո աշխատել է որպես իրավախորհրդատու։ Հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվել է բազմազգ հասարակության մեջ ազգամիջյան փոխազդեցությունների ուսումնասիրությամբ։ 2015-2022 թվականներին զբաղվել է հասարակական գործունեությամբ, որի շրջանակներում անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերել դժվարին իրավիճակներում հայտնված հայերին։
Հանդիսանում է «Հայրենադարձություն» տելեգրամյան ալիքի և ֆոնդի հիմնադիր, որի շրջանակներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ակցիաներ՝ իր հայրենակիցներին օգնել է խորհրդատվությամբ ուղղորդելով հայրենիք։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։