Արմեն Մելքոնյան
Արմեն Մելքոնյանը ծնվել և մեծացել է Դոնի Ռոստով քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի շրջանավարտ է (միջին մասնագիտական կրթություն): Ավարտել է Հարավային դաշնային համալսարանը՝ ֆինանսներ և վարկեր մասնագիտությամբ։
Նրա աշխատանքային գործունեությունը, առավելապես, կապված է տնտեսության բանկային և ապահովագրական ոլորտների հետ։ Տարիների ընթացքում նա հաճախորդների հետ շփվելու մեծ փորձ է կուտակել: Զբաղվել է բանկային պրոդուկտների խորհրդատվությամբ և վաճառքով, իրավաբանական անձանց հետ վարկային և երաշխիքային փաստաթղթերի կազմմամբ, խորհրդատվություն է տրամադրել փոքր և միջին բիզնեսի կառավարման վարկային գործառնությունների հետ կապված։ Վերահսկել է ապահովագրական ընկերության աշխատանքը գործընկերների հետ, մասնավորապես՝ բանկեր, լիզինգային ընկերություններ: Զբաղվել է նաև կորպորատիվ վաճառքի զարգացմամբ (վտանգավոր արտադրական օբյեկտների, շինմոնտաժային աշխատանքներ, բեռների ապահովագրություն, գույքի ապահովագրություն և ապահովագրության այլ տեսակներ)։Նա առևտրային սարքավորումներ վաճառող ընկերությունում ունի մենեջեր աշխատելու փորձ:
Էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրման վարչությունում, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության շրջանակներում, մասնակցում է թվային առևտրի ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կիրառմանը վերաբերող համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներին։
«iGorts» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։