Լիլիթ Բեգլարյան
Լիլիթ Բեգլարյանը Ուկրաինայի Օդեսա քաղաքից է։ Իրավագիտության մագիստրոսի կոչում է ստացել Ի.Ի. Մեչնիկովի անվան Օդեսայի ազգային համալսարանում։ Հեղինակել է կորպորատիվ իրավունքի ոլորտի գիտական հոդվածներ։
Կարիերան սկսել է 2021 տարեկանում և կրտսեր իրավաբանից դարձել է ղեկավար-գործընկեր միջազգային հոլդինգի մաս «Privilege» իրավաբանական ընկերությունում: Որպես իրավաբան՝ նա մասնագիտացած է բիզնեսի աջակցության և օտարերկրյա ներդրումների պաշտպանության ոլորտում։ Լիլիթը նաև Հայկական բիզնես ակումբի գործադիր տնօրենն է։
Պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին օգնելու համար նա բարեգործական աճուրդ է կազմակերպել։ Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ նա աշխատել է Հայաստանի և Ուկրաինայի հայկական սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի հայերին։
«Ճիշտ եմ համարում Նժդեհի այն համոզմունքը, որ անկախ Հայրենիքը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն․ մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի տալու նախորդ և գալիք սերունդներին»։
«iGorts» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ Ազգային ժողով: