Անուշ Մնացականյան
Անուշ Մնացականյանը Ուկրաինայի Խարկով քաղաքից է։ Նա գերազանցությամբ ավարտել է Յարոսլավ Իմաստունի անվան Ուկրաինայի Ազգային իրավաբանական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան «իրավագիտություն» մասնագիտությամբ:
Ուկրաինայում աշխատել է բացառապես մասնավոր ոլորտում, սակայն, իր մասնագիտական գործունեության առանձնահատկությունները մշտապես ենթադրում էին շարունակական փոխգործակցություն պետական մարմինների հետ։ Անուշը զբաղեցրել է իրավախորհրդատուի պաշտոն մասնավոր իրավաբանական ընկերությունում, այնուհետև անցել է աշխատանքի որպես մասնավոր նոտարի օգնական։
«Հաջողության բանալին շարունակական զարգացման և ինքնակատարելագործման մեջ է: Բացի իրավագիտությունից, սիրում եմ լեզուներ սովորել, վարժ տիրապետում եմ չորս լեզուների (հայերեն, ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն), այժմ սովորում եմ հինգերորդը՝ իսպաներեն: Վստահ եմ, որ ինքնազարգացումը հնարավոր է ոչ միայն անձնական շահերից ելնելով, այլև ի շահ Հայրենիքի»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ Արդարադատության նախարարություն։