Շանթ Ալճյան
Ես ՀՀ վարչապետի աշխատակազմում ռազմավարական խորհրդատու եմ:
Ներգրավված եմ Հայաստանի վերափոխման ռազմավարության (ATS2050) հիմնական թիմում՝ և ծառայում եմ ռազմավարական մտածողություն ունեցող նվիրված մասնագետների խմբում, որոնք հավաքվել են ATS2050-ի մշակման և հաջող մեկնարկի և իրականացման համար:
Կարծում եմ, որ ATS2050-ը երկարաժամկետ համահայկական տեսլականի վրա հիմնված ռազմավարական կառուցվածք է, որը իրականացվելու է տեխնոլոգիայի և բաց նորարարությունների, ներառական գործընթացի միջոցով: Այն նախանշելու է ռազմավարական խնդիրները/լուծումները Հայաստանի հետագա բարգավաճման համար:
Nավթի և գազի արդյունաբերության ոլորտում 10 տարվա փորձառություն ունեմ՝ նախկինում այդ ոլորտում աշխատելով որպես պատվերների գծով ղեկավարի տեղակալ:Վարել եմ մինչև 27 միլիարդ դոլարի նախագծեր՝ աշխատելով աշխարհի տարբեր խոշորագույն ընկերությունների հետ 7 տարբեր երկրներում:
Ինժեներական մասնագիտության բակալավրի կոչում եմ ստացել Նոթր Դամի համալսարանում, բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Ուորիկի համալսարանում և Համաշխարհային բիզնես բաժնի ավարտական վկայական՝ Հարվարդի համալսարանում:
*Շանթ Ալճյանը եղել է «իԳործ» ծրագրի մասնագետ մինչև 2021թ.-ի հունիսի 30-ը:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
«իԳործ» ծրագրի մասնագետները Հանրային հեռուստաընկերության եթերում
13 Մարտի 2021
ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի հայտադիմումների ընդունումը շարունակվում է:
Ամբողջ նյութը