Գոռ Մանուչարյան

Գոռ Մանուչարյանը ծնվել է Հայաստանում, մանուկ հասակում տեղափոխվել Ռուսաստան։ Բարձրագույն կրթություն է ստացել «Իրավագիտություն» մասնագիտությամբ, և իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես Քննչական կոմիտեի քննիչ։ Զբաղվել է անձի, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների քննությամբ։ Անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների քննության նպատակով անցել է լրացուցիչ մասնագիտական վերապատրաստում։
Հետագայում աշխատել է իրավաբանական խորհրդատվության ոլորտում, հանձնել է փաստաբանական քննություն։ Վերջին տարիներին նա զբաղվում է փաստաբանական գործութնեությամբ՝ պաշտպանելով և ներկայացնելով քաղաքացիների և կազմակերպությունների շահերը պետական կառույցների հետ իրավահարաբերություններում:
Հայաստան է եկել Մոսկվայից 2022թ։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ Ազգային ժողով։