Գայանե Հովհաննիսյան

Ծնվել է Գյումրիում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ռուսաստան։ Բառնաուլում գերազանցությամբ ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում` «Կազմակերպությունների ֆինանսներ» մասնագիտությամբ։ Նա ավելի քան 8 տարի աշխատել է տնտեսագիտության և կադրերի կառավարման ոլորտում, եղել է տնտեսագետ, աշխատել է որպես կադրերի տնօրեն, զբաղվել է ընկերությունների կառուցվածքի կատարելագործմամբ, ստորաբաժանումների մոտիվացիոն սխեմաների կառուցմամբ։
«23 տարի ապրելով Ռուսաստանում՝ ես զգացի, որ ժամանակն է օգտագործելու իմ գիտելիքներն ու փորձը՝ հօգուտ երկրիս և սեփական օրինակով ցույց տալու, որ երբեք ուշ չէ հայրենիք վերադառնալու համար։ «իԳործ» ծրագիրն ինձ ընձեռեց այս հնարավորությունը»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։