Կարեն Խաչատրյան
Կարեն Խաչատրյանը Ռուսաստանից է։ Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը ավարտելուց հետո՝ սկսել է իր մասնագիտական գործունեությունը Դաշնային հակամենաշնորհային ծառայությունում և այնուհետև շարունակել Սակագների կարգավորման ծառայությունում։
2012թ.-ից ի վեր շարունակել է մասնագիտական գործունեությունը մասնավոր ոլորտում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ էներգետիկայի, ջրամատակարարման և այլ հանրային ծառայությունների ոլորտներում աշխատող կազմակերպություններին, իրականացնելով էներգաաուդիտ և խորհրդատվություն էներգաարդյունավետության հարցերով։ Գործունեության ուղղություններից է եղել նաև էլեկտրաէներգիայի փոխադրում իրականացնող մասնավոր ընկերությունների ստեղծումը և զարգացումը։
2020թ.-ից նաև ներկայացրել է մասնավոր ընկերությունների շահերը հարկային մարմիններում՝ ապահովել հարկ վճարող ընկերությունների իրավունքների դատական պաշտպանությունը։
Կարենը, ստանալով «իԳործ» ծրագրի հրավերը, տեղափոխվեց Հայաստան և ներգրավվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության աշխատանքներում։
««iGorts» ծրագիրը տալիս է ինտեգրման և ադապտացիայի հնարավորություններ, բայց այն ունի ևս մի կարևոր հատկություն. երբ գիտակցում ես, որ ոչ միայն դու ունես հայրենիքիդ կարիքը, նաև հայրենիքը ունի քո կարիքը, վերադարձի որոշումը կայացվում է ինքնին»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։