Լէօնարտօ Մօմճեան
Լէօնարտօ Մօմճեան հեռահաղորդակցության ոլորտում գիտությունների կոչում ունի, նա միազգային վերլուծությունների ոլորտի լրագրող է:
Ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, սովորել է Խրիմյան հայկական վարժարանում, հայկական համայնքում տարբեր միջոցառումներ է ծրագրել և իրականացրել։
Նրա վերջին առավել ակտուալ աշխատանքը եղել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի լուսաբանումը՝ որպես ռազմական թղթակից։
Նա ֆեյսբուքյան հարթակում 55 օր ուղիղ հեռարձակումներ է իրականացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ռեպորտաժներ պատրաստելով «Հայկական թերթի» և Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի համար։
2016 թվականին Լէօնարտօն ճամփորդել է Telefe Noticias-ի (Արգենտինայի ամենաբարձր վարկանիշ ունեցող լրատվական ալիքը) թիմի հետ՝ հեռուստատեսությամբ լուսաբանելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի շրջագայությունը Հայաստանում և քառօրյա պատերազմը։ Պատերազմի մասին այս հաղորդման արդյունքում Լէօնարտօն ընդգրկվեց Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կազմած սև ցուցակում՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելու համար։
Նա լուսաբանել է բազմաթիվ այլ միջազգային իրադարձություններ ԱՄՆ-ում, Մադրիդում, Հավանայում, Կարթագենա դե Ինդիասում, Երևանում, Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Նա նաև այցելել է Հունաստանի Ռիցոնա փախստականների ճամբարներ և լուսաբանել է եվրոպական միգրացիոն ճգնաժամի ընթացքում տիրող ծանր իրավիճակը։
Այժմ նա արգենտինական ռադիոյի «Այրես դե Արմենիա» ռադիոհաղորդաշարի տնօրենն ու վարողն է, որը վերջերս է նշել է իր 10-ամյակը։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա նաև վարում և ղեկավարում է «Weekend» կոչվող հեռուստատեսային հաղորդումը ևս չորս հայ մասնագետների հետ։
Լէօնարտօն նաև դասավանդել է Հաղորդակցություն և Ռադիո առարկաները Արգենտինայի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան ավագ դպրոցում։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ։