Օկսանա Արությունյան
Օկսանա Արությունյանը Ուկրաինայի Կիև քաղաքից է։ Կյանքի մեծ մասն ապրել է Ուկրաինայում, իսկ վաղ մանկությունը անց է կացրել Դիլիջանում։ Ստացել է նախ կրտսեր մասնագետի, բակալավրի և ապա իրավագիտության լիարժեք մասնագետի աստիճան՝ դատաիրավական, քաղաքացիական-իրավական և ձեռնարկատիրական գործունեության անվտանգության իրավական ապահովման ոլորտներում։
Սկսել է աշխատանքային գործունեությունը առևտրային և բարեգործական ոլորտներում: Երկար տարիներ աշխատել է որպես պետական ծառայող՝ համակարգելով առողջապահության ոլորտում հակակոռուպցիոն օրենսդրության պահպանման հարցերը, մասնավորապես՝ սանիտարական և համաճարակաբանական բարեկեցության և Ուկրաինայի սոցիալական քաղաքականության ոլորտներում։
Ներկայումս, որպես կամավոր, ընդգրկված է «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության սոցիալական և ինտեգրացիոն ծրագրերի աշխատանքներում։
Ամենասիրելի արտահայտությունը Ջ.Ֆ․ Քենեդիի խոսքերից մեկն է․ «Մի հարցրեք, թե ի՞նչ կարող է անել ձեր երկիրը ձեզ համար, հարցրեք, թե ի՞նչ կարող եք անել դուք ձեր երկրի համար»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։