Ռաֆայել Պետրոսյան

Ռաֆայելը ծնվել և մեծացել է Երևանում: Զբաղվում է կենսաֆիզիկայի և անհավասարակշիռ վիճակագրական մեխանիկայի ոլորտներում հետազոտություններով: Ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Շվեյցարիայի Ցյուրիխի Դաշնային Տեխնոլոգիական Ինստիտուտում (ETH Zurich): Այնուհետև կատարել է հետդոկտորական աշխատանք Կանադայում՝ Ալբերտայի Համալաանում:
Ազատ ժամանակ սիրում է խաղալ համակարգչային և սեղանի խաղեր, կարդալ գրքեր, գնալ քաղաքային արշավների։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ գիտության կոմիտե, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: