Ռուպինա Քարհիլի

Ռուպինա Քարհիլին հանրային առողջապահության մասնագետ է Լիբանանից: Նա ունի հանրային առողջապահության մագիստրոսի կոչում՝ առողջապահության կառավարման և առողջապահական քաղաքականության առավել խորը մասնագիտացմամբ, նաև կենսաբանության բակալավրի աստիճան Բեյրութի Ամերիկյան Համալսարանում:
Ռուպինան իր մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է տարբեր վարչարարական և համայնքային գործունեությունների: Եղել է դասախոս, տնօրենի օգնական և բակալավրիատի/մագիստրատուրայի պրակտիկայի համակարգող՝ (2012-2022) Լիբանանի Բալամանդ համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետի (FHS) Հանրային առողջության ամբիոնում: Նա աշխատել է Լիբանանի առաջնային առողջապահության հայկական մի քանի կենտրոնների հետ՝ պատրաստելով նրանց հավատարմագրումը Accreditation Canada International-ի կողմից: 2011 թվականաին Քաթարում նա նաև աշխատել է որպես հետազոտող օգնական՝ Համադ Բժշկական կորպորացիայի «Ծխելու դադարեցման ծրագրի» շրջանակներում։
Լիբանանում տիրող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Ռուպինան հայրենադարձվել է Հայաստան՝ միանալով iGorts ծրագրին։ Նա մեծ հետաքրքրություն ունի առողջապահական համակարգերի և դրանց կառավարման, առաջնային առողջապահության որակի հսկողության հավատարմագրման, առողջապահական կրթության և դրա խթանման նկատմամբ։ Նա հուսով է, որ իր կենսագրությունը և փորձը հավելյալ օգուտ կբերեն Հայաստանի առողջապահական համակարգին՝ առաջ մղելով այդքան անհրաժեշտ առողջապահական բարեփոխումները:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ առողջապահության նախարարություն։