Ստեֆանի Կարոյան
Ստեֆանի Կարոյանը Ֆրանսիայի Փարիզ քաղաքից է: Ստեֆանին ավարտել է Փարիզի կառավարման IESEG բիզնես դպրոցը («Grande École» ծրագիր), ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի կոչում մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում:
Նա աշխատել է Air Liquide-ում որպես բիզնես ինտելեկտի վերլուծաբան, իսկ Maison Dalloyau-ում՝ որպես PR և թվային մարքեթինգի մասնագետ:
2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերին նա որոշել է տեղափոխվել Հայաստան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Աշխատել է ՀԿ Frontline Therapists-ի թիմի հետ որպես ծրագրի ղեկավար և միացել է «իԳործ» ծրագրին:
«Երախտապարտ եմ ինձ ընձեռված հնարավորության համար, և անհամբեր սպասում եմ աշխարհին ներկայացնել մեր երկրի գեղեցկությունը և հայերի հյուրընկալությունը»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Տուրիզմի կոմիտե, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։