Սոֆի Հակոբյան

Սոֆի Հակոբյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից է։
Իր ակադեմիական կարիերան սկսվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, որտեղ ստացել է իրավագիտության բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան։
Գիտական գործունեության շրջանակներում մի քանի տարի շարունակ ակտիվորեն զբաղվել է նախագծահետազոտական աշխատանքներով միջազգային կազմակերպությունների և եվրոպական մի շարք համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ, այդ թվում, երկար տարիներ սերտ համագործակցել է Ավստրիայում գտնվող Լինցի Յոհան Քեմփլերի անվան համալսարանի հետ:
Ունի աշխատանքային մեծ փորձ պետական և մասնավոր սեկտորներում, ինչպես նաև միջազգային ընկերություններում։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: