Աննա Հովհաննիսյան
Աննա Հովհաննիսյանը ՌԴ Մոսկվա քաղաքից է: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Պերիկլես միջազգային իրավական կրթության կենտրոնում ստացել բակալավրի աստիճան՝ ռուսական մասնավոր իրավունքի ոլորտում և մագիստրոսի աստիճան՝ ամերիկյան բիզնես իրավունքի ոլորտում: Առաջին բարձրագույն կրթությամբ ինժիներ-մեխանիկ է․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
Որպես ինժիներ՝ ավելի քան 13 տարի աշխատել է հիդրոէներգետիկայի ոլորտում, այնուհետև ևս 13 տարի վարչական պաշտոններում։ Զուգահեռ ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը՝ հաջորդ 6 տարիներին աշխատել որպես դատական իրավաբան՝ վեճերի լուծման պրակտիկայում, և որպես ազատ իրավաբան՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցելով մասնագիտական իրավաբանական ծառայություններ:
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ընդգրկված եմ «Տեսալսողական Մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու աշխատանքներում՝ կատարելով վերլուծություններ և լավագույն փորձի ուսումնասիրություն: Ուրախ եմ՝ գործընթացին իմ ներգրավվածության և ներդրումն ունենալու համար»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով: