Հովհաննես Գևորգյան
Հովհաննեսը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից։ Գերազանցությամբ ավարտել է RUDN-ը՝ Համաշխարհային քաղաքականության բակալավրի աստիճանով և նաև ավարտել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի մագիստրատուրան միջազգային հարաբերությունների ուղվածությամբ: Բակալավրիատում եղել է RUDN-ի հայ համայնքի պատասխանատուն։ Սովորել է Իսպանիայում՝ Բալեարյան կղզիների համալսարանում և բազմիցս հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ զեկույցներով։ Նա մասնագիտական հաղորդակցության (իսպաներեն, անգլերեն) թարգմանիչ է։ Աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատանը նաև ՌԴ Իսպանիայի հյուպատոսությունում։
2019 թվականին ավարտել է ասպիրանտուրան և որոշել ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայությունը անցել է Քարվաճառում։ Սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմի սկզբում եղել է սերժանտ և ջոկատի հրամանատար, իսկ պատերազմական գործողույթյունների ընթացքում դարձել է լեյտենանտ և դասակի հրամանատար։ Պատերազմից հետո պարգևատրվել է Սուրբ Ներսես Շնորհալի բարձր շքանշանով։
2021 թվականի օգոստոսին ավարտել է զինծառայությունը և վերադարձել Ռուսաստան, կրկին ընդունվել ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրան, բայց Մոսկվայի ասպիրանտ լինելով զգացել է, որ կարող է ավելի օգտակար լինել Հայաստանի համար։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ։