Հռիփսիմե Մովսիսյան

Հռիփսիմե Մովսիսյանը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից է, ծնվել է Հայաստանում՝ Գյումրի քաղաքում և 4 ամիս անց ընտանիքով տեղափոխվել է ՌԴ: Մասնագիտությամբ տնտեսագետ է և ունի 13 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է բանկային համակարգում, վիզաների և անձնագրային վարչությունում, ՌԴ Կադաստրի կոմիտեում և նոտարական գրասենյակում:
Ողջ գիտակցական կյանքում ապրելով Հայաստանից դուրս՝ մշտապես ամուր կապ է պահել Հայրենիքի հետ, արձակուրդները մշտապես անց է կացրել Հայաստանում։ Մասնակցել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած Սփյուռքի ամառային դպրոց ծրագրին:
Միշտ ցանկություն է ունեցել հայրենադարձվելու և իր գիտելիքն ու փորձը ծառայեցնելու ի շահ հայրենիքի: Տեղեկանալով ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «iGorts» ծրագրի մասին՝ որոշել է դիմել ծրագրին՝ երազանքը իրականացնելու նպատակով։
Կյանքի կարգախոսն է՝ «Որտեղ էլ լինեք, չպետք է մոռանաք հայրենիքն ու մայրենի լեզուն»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: