Մայքլ Զաքյան
Մայքլ Զաքյանը Եգիպտոսից է: Հայոց լեզուն սովորել Է Կահիրեի Գալուստյան ազգային հայկական դպրոցում։ Իսկ Կահիրեի ժամանակակից ակադեմիայում ստացել է բիզնեսի կառավարման Բակալավրի կոչում: Համապատասխանության միջազգային ասոցիացիայի (International Compliance Association) կողմից ստացել է համապատասխանության վկայական։ Կահիրեի Ամերիկյան համալսարանում անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ՝ «Հասարակայնության հետ կապեր», «Կադրերի կառավարում» թեմաներով: Կարիերան սկսել է ֆինանսական հատվածում, նախ՝ որպես հաճախորդների սպասարկման պատասխանատու Եգիպտոսի HSBC բանկում, այնուհետև՝ Amazon-ին պատկանող Souq.com-ում՝ որպես համապատասխանության մասնագետ: Ներկայումս նախատեսում է ուսումը շարունակել «Փողերի լվացման դեմ պայքարի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման» ոլորտում։
Մայքլը սիրում է զբաղվել հեծանվավազքով, վազքով, դայվինգով, սնորքելինգով, նոր վայրեր ուսումնասիրել, ճանապարհորդել, նոր ուտելիքներ փորձել և նոր ընկերություններ հաստատել:
«Հայաստան այցելելու և այն զարգացնելու իմ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում էր, քանի որ ես միշտ զգում էի, որ ինչ-որ բան պակասում է։ «iGorts» ծրագիրը ինձ հնարավորություն ընձեռեց աշխատելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ բանկային և համապատասխանության ոլորտում, և իմ փորձով օգնելու նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական ապահովության վարչությանը։
Չնայած բոլոր որոշ հանգամանքներին, կարծում եմ, որ մեր միասնությունն ու ուժն ամենակարևորն են մեր Հայաստանի համար։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: