Լուսինե Ուստյան
Լուսինե Ուստյանը Ռուսաստանից է։ Ավարտել է Ռուսաստանի առաջին նախագահ Բ․Ն․ Ելցինի անվան Ուրալի Դաշնային համալսարանի պետական կառավարման և ձեռներեցության ինստիտուտը։ Մասնագիտությամբ աշխատել Է Սվերդլովսկի մարզի Դաշնային գանձապետարանում։
Լուսինեն ավելի քան 10 տարի ղեկավարել և համակարգել է Եկատերինբուրգի «Անի-Արմենիա» համայնքային կազմակերպության ծրագրերը, մշակել է նախագիծ, որը վերաբերել է բուհերի ներսում և հայ համայնքում հանրօգուտ աշխատանքներում երիտասարդության ներգրավմանը։ Լուսինե Ուստյանն ունի տարբեր միջոցառումների կազմակերպման փորձ (ֆորումներ, գիտաժողովներ, մշակութային նախագծեր, ներառյալ՝ ազգամիջյան): Լուսինեն մասնակցություն է ունեցել նաև դրամաշնորհային ծրագրերի հայտերի կազմման և իրականացման գործընթացներին։
««Միշտ դրական»,- այսպես են ինձ բնորոշում իմ շրջապատում: Ինքս իմ մասին ասում եմ, որ ես քաղաքացիական ծառայող եմ՝ հասարակական գործչի ոգով: ՀՀ սփյուռքի նախարարության (2015) և այնուհետ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (2021) ծրագրերին մասնակցությունս նպաստեց Հայաստանի մասին իմ պատկերացումների ձևավորմանը և դարձավ մեկնարկային կետ հայրենադարձության համար»,-պատմում է Լուսինեն:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: