Ռոպեր Մեսրոպ Գրիգորի Տէր Մեսրոպեան
Ռոպեր Մեսրոպ Գրիգորի Տէր Մեսրոպեանը երկքաղաքացի է (Լիբանան և Հայաստանի), ծնվել և մեծացել է Լիբանանում: Նա տնտեսագիտության բակալավրի աստիճան և ֆինանսների մագիստրոսի կոչում է ստացել Հայկազեան Համալսարանում (Լիբանան): Նախքան Հայաստան տեղափոխվելու որոշում կայացնելը, նա աշխատում էր որպես տնտեսագիտության ուսուցիչ և ավագ դպրոցի ամբիոնի վարիչ, իր ընտանիքին պատկանող տուրիստական գործակալությունում ճամփորդական խորհրդատու և իր մայր բուհի օժանդակ հրահանգիչ:
Նա այժմ բիզնեսի կառավարման ասպիրանտ է Պեկսի Համալսարանում (Հունգարիա)՝ միաժամանակ դասախոսական պաշտոն զբաղեցնելով Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Մանուկյան Սիմոն բիզնեսի և տնտեսագիտության քոլեջում։
Նրա հիմնական նպատակն է զարգացնել սպառողների ֆինանսական գրագիտությունը և բարելավել ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանում։ Նա մի քանի գիտական աշխատություններ է ներկայացրել աշխարհի տարբեր գիտաժողովներում և ակտիվորեն աշխատել է իր ակադեմիական հրապարակումների քանակի ավելացման ուղղությամբ: Նա վերջերս դարձել է Սպառողների շահերի ամերիկյան խորհրդի և Հայկական տնտեսական ասոցիացիայի անդամ:
Աշխատանքից ու ուսումից զատ Ռոպեր Մեսրոպը սիրում է ձիավարել, խաղալ թղթախաղ և սեղանի խաղեր, ինչպես նաև համեղ սնվել:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ: