Աբրահամ Կուլաջյան
Իմ անունն Աբրահամ Կուլաջյան է։ Ես 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների 4-րդ սերնդի ժառանգ եմ, ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում։
Սովորել եմ Հալեպի համալսարանի ճարտարագիտական ինստիտուտում, անդամակցել հայ երիտասարդական սկաուտներին և հայկական երիտասարդական կազմակերպություններին։
2011 թ․ Սիրիայում պատերազմի սկսելուց հետո տեղափոխվել ենք Բրազիլիա` Ռիո դե Ժանեյրո:
Ուսումս շարունակել եմ Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանում` քաղաքացիական ճարտարագիտության բնագավառում, ապա ավարտել եմ Ժնևի տնտեսական գիտությունների համալսարանը՝ ստանալով ակտիվների և ներդրումների կառավարման մագիստրոսի որակավորում։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան` իմ առաքելությունն է կառուցել ամուր և երկուստեք օգտակար հարաբերություններ հայրենիքի և Սփյուռքի միջև, ներառյալ` սփյուռքահայ երիտասարդների հետ աշխատանքը, հայրենադարձության խրախուսումը, մեր արժեքների, մշակույթի, լեզվի և պատմության պահպանումը, Բրազիլիայի հայկական եկեղեցիների և մշակութային կենտրոնների հետ ամուր հարաբերությունների կառուցումը, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ Բրազիլիայում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: