Գինուշ Առաքելյան
Ես Գինուշ Առաքելյանն եմ, ծնվել եմ Հայաստանում։ 1994 թվականից բնակվում եմ Բարսելոնայում (Իսպանիա)։
Ես արվեստի և դիզայնի մասնագետ եմ (Universitat Autònoma de Barcelona, Escola Massana, 2010-2014) և ունեմ մագիստրոսի կոչում կինոարվեստի բնագավառում (Universitat de Barcelona, ESCAC, 2015): Ձեռք եմ բերել զգալի մասնագիտական փորձ կինոյի և երաժշտական տեսահոլովակների ոլորտում, աշխատել որպես գեղարվեստական ղեկավար:
Մեծանալով Բարսելոնայում՝ ես առնչվեցի հայկական դպրոցի բացակայության խնդրին։ Չնայած դրան՝ ծնողներս վճռորոշ դեր խաղացին հայկական մշակութային ավանդույթները, արժեքներն ու լեզուն ինձ փոխանցելու հարցում։
2010 թ․ տեղեկացա, որ Բարսելոնայում կենսունակ հայկական համայնք կա՝ համախմբված Բարսելոնայի հայկական մշակութային ասոցիացիայի շուրջ։ Դա ուշագրավ շրջադարձ էր իմ կյանքում: Ես ոգևորությամբ միացա այդ համայնքին՝ ձգտելով ավելի խորը գիտելիքներ ստանալ մեր ընդհանուր մշակույթի մասին։
2011 թ. հանդես եմ գալիս որպես ասոցիացիայի խորհրդի անդամ և ակտիվորեն մասնակցում եմ մշակութային, սոցիալական, գովազդային և սպորտային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։
Բացի դրանից՝ ես հնարավորություն եմ ունեցել ապրելու Հայաստանում և աշխատելու տեղի մեդիա դաշտում՝ իրականություն դարձնելով իմ մանկության երազանքներից մեկը։ Այս տարիներին ես անձամբ տեսա մեր ժողովրդի ուժն ու վճռականությունը։
Ներկայացնելով Իսպանիան «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում՝ ես մեծ ցանկություն ունեմ սովորելու և աշխատելու այլ նվիրյալ երիասարդների հետ, ովքեր կիսում են նույն գաղափարները՝ ուղղված մեր համայնքների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու նորարարական մոտեցումների մշակմանը։