Աննա Ասա-Ղազարյան
Ես՝ Աննա Ղազարյանս, ծնվել եմ 1992 թ․ Երևան քաղաքում:
Մանկուց սիրել եմ երգն ու երաժշտությունը, հետաքրքրված եմ եղել հայ ազգային ավանդույթներով: Մասնակցել եմ մի շարք երաժշտական միջոցառումների: Սովորել և ավարտել եմ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը: 2009թ․ ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժինը: 2015թ․ ավարտել եմ Երևանի պետական կոնսերվատորիան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2016թ․ տեղափոխվել եմ Գերմանիա՝ մասնագիտական գիտելիքներս խորացնելու նպատակով, ինչպես նաև ստացված գիտելիքներս և լեզվի իմացությունս ի նպաստ հայ մշակույթի և երաժշտության տարածմանը ծառայեցնելու: Որպես կատարող` մասնակցել եմ թե՛ հայկական, թե՛ օտար միջոցառումների՝ ներկայացնելով հայ երգն ու երաժշտությունը:
Այժմ ուսանում եմ՝ որպես խմբավար և երգեհոնահար Մայնց քաղաքում, ինչպես նաև աշխատում եմ «Schott Music» հրատարակչությունում՝ որպես սեմինարներ կազմակերպող:
2020֊2023 թթ. եղել եմ Բավարիայի հայ հայրենակցական միության վարչության անդամ` կրթության և մշակույթի հանձնակատար, ինչպես նաև միությանը պատկանող Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի «Լույս-զվարթ» մանկապատանեկան երգչախմբի ղեկավար: Որպես հայերենի ուսուցչուհի՝ կամավոր հիմունքներով դպրոցում աշխատել եմ դեռևս 2016 թվականից: Որպես միության կրթության և մշակույթի հանձնակատար` համագործակցել եմ հայաստանյան կրթական մի շարք հաստատությունների և պետական կառույցների հետ:
2023 թ. նոյեմբերից հանդիսանում եմ միության վարչության կողմից լիազորված արտաքին գործերի պատասխանատու։
Շատ ուրախ եմ, որ ծրագրի շրջանակնում էլ ավելի կամրապնդեմ գիտելիքներս և նոր ձեռքբերումներս կծառայեցնեմ՝ ի շահ համայնքի բարելավման ու բարգավաճման։