Աստղիկ Անտոնյան
Ես Աստղիկ Անտոնյանն եմ, ծնվել և մեծացել եմ Շիրակի մարզի Հառիճ գյուղում։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժնում։
2015 թվականին տեղափոխվել եմ Գերմանիա, որտեղ էլ ուսումս շարունակել եմ Շտուտգարտի պետական համալսարանի գրականագիտություն բաժնում։ Ուսմանը զուգահեռ՝ աշխատել եմ տարբեր հաստատություններում, որոնցից նշանակալի են հատկապես «Engagement Global» հասարակական կազմակերպությունը, որն անցկացնում էր կրթական, քաղաքական միջոցառումներ և ֆինանսավորում զարգացման նախագծեր ու նախաձեռնություններ։
Աշխատանքի շնորհիվ ձեռք բերած փորձս ծառայեցնում եմ ի նպաստ համայնքի։ Օտար երկրում կարևորելով մեր արմատներից չհեռանալն ու հայ մշակույթի պահպանումը՝ Գերմանիա տեղափոխվելուց ի վեր գործունեություն եմ ծավալել համայնքային կյանքում, ակտիվ ներգրավվածություն ունեմ հայապահպան միջոցառումների անցկացման գործում։ Աշխատում եմ նաև Գերմանիայում գործող որոշ երիտասարդական միությունների հետ՝ ամրապնդելով սփյուռքում հայ երիտասարդների միջև կապը։
Ներկայում «Միասին» երիտասարդական միության խորհրդի անդամ եմ։
Ուրախ եմ լինել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից և լիահույս եմ, որ իմ գործունեությամբ կնպաստեմ Հայաստան-Սփյուռք կապի հզորացմանը։