Լուիզա Գրագատի Հակոբյան
Ես` Լուիզա Գրագատի Հակոբյանս, արվեստագետների ընտանիքից սերված գեղանկարիչ եմ, լուսանկարիչ և քանդակագործ: 2005 թ. մասնագիտական սկզբնական կրթությունս ստացել եմ հայրենիքում՝ Փանոս Թերլեմեզյանի ուսումնարանում, 2009 թ.` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ապա Սանկտ Պետերբուրգում:
2015 թ. տեղափոխվել եմ Ֆրանսիա` յուրացնելու եվրոպական ակադեմիական գեղանկարչության առանձնահատկությունները։ Ապրելով Ֆրանսիայում` շարունակել եմ զբաղվել հայ ազգային մշակույթի պահպանման հարցերով:
Ներկայում «ԺԱՖ» ֆրանսահայ երիտասարդաց միության Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի հիմնադիր-տնօրենն եմ և իմ մասնագիտական գիտելիքները սիրով փոխանցում եմ նոր սերնդին։ Հայկական մշակույթը ես և իմ դպրոցի սաները հաճախ ներկայացնում ենք ֆրանսիական կարևոր միջոցառումների ժամանակ:
Այս դժվարին ժամանակներում մշակույթի միջոցով փորձում եմ խրախուսել իմ համայնքին՝ ձևավորելու և պահպանելու առողջ հարաբերություններ հայրենիքի հետ, իսկ իմ հիմնած «GRAGATI» արվեստի ստուդիան յուրատիպ հավաքատեղի է դարձել արվեստագետների և արվեստասերների համար։
Իմ ստորագրությանն են պատկանում Բոմոնի Սուրբ Գրիգոր Լուսավոիչ Հայ Առաքելական եկեղեցու պատերի չորս մասերից բաղկացած որմնանկարներն ու ձեռագրերը, Ֆրանսիայի Հայ Առաքելական թեմի առաջնորդի օրհնությամբ Մարսելի Հայ Առաքելական Մայր տաճարում կախված ռեալիստական նկարները և այլն։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ նպատակ ունեմ բարելավել կապը Սփյուռքի և Հայաստանի միջև, ակտիվ համագործակցել տարբեր երկրների հայ համայնքների հետ։