Ռուզաննա Ավագյան
Ես ծնվել եմ Հայաստանում՝ Աշտարակում: Երբ 6 տարեկան էի, տեղափոխվեցինք Ռուսաստան:
Ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ «Իրավունք և տնտեսագիտություն» մասնագիտացմամբ: Իրավաբանի իմ կարիերան սկսել եմ 20 տարեկանում՝ աշխատելով խոշոր միջազգային խորհրդատվական կազմակերպությունում: Այսօր զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ և սեփական նախագծերի կառավարմամբ:
Ավելի քան 3 տարի իրականացնում եմ հասարակական գործունեություն՝ ՀՀ և ՌԴ ժողովուրդների միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով:
2020 թվականին դարձա Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային երիատասարդական հայկական ասոցիացիայի ակտիվիստ: 1 տարի անց ընտրվեցի ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ: 2021 թվականից ստեղծագործ մենեջերն եմ:
2022 թվականին Սանկտ Պետերբուրգի և ՀՀ միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար Սանկտ Պետերբուրգի կառավարության կողմից արժանացա պատվոգրի:
2023 թվականից Սանկտ Պետերբուրգում առաջին հայկական բարեգործական «Մեր գործը» հիմնադրամի մենեջերն եմ:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում իմ առջև նպատակ եմ դրել առաջ մղել Հայաստանի շահերը նրա սահմաններից դուրս, հանրայնացնել հայկական մշակույթը ոչ հայկական միջավայրում, ամրապնդել կապերը Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի միջև: