Արամ Պողոսյան
Արամ Պողոսյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում։
Նա կրթություն է ստացել Մոսկվայի լավագույն շինարարական բուհերից մեկում՝ Կույբիշևի անվան ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանում:
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտի մասնագետ է, ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ Մոսկվայի տարբեր խոշոր շինարարական ընկերություններում:
Մասնակցել է «Գորոդ Նաբերեժնիխ» արդյունաբերական և քաղաքացիական բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին, աշխատել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հետ պետական օբյեկտների կառուցման շրջանակներում։
Մոսկվայում հայկական «Նժդեհ» ազգային պարերի դպրոցի հիմնադիրներից է, որը գործունեությունը սկսել է 2017 թվականի ձմռանը՝ հիմնական նպատակ ունենալով տարածել ազգային պարեր:
Դպրոցն անցկացնում է վարպետության դասեր, մասնակցում է Մոսկվայի ամենատարբեր փառատոներին, մրցույթներին, ինչպես նաև՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառումներին, ներկայացնում է հայկական մշակույթը Մոսկվայի ներհամալսարանական փառատոներին:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: