Րաֆֆի Ավետիսյան
Ռաֆֆին միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի մասնագետ է: Ծնվել է Հայաստանում, սակայն մեծացել և կրթություն է ստացել Բելառուսի Հանրապետությունում: Գերազանցությամբ ավարտել է Բելառուսի պետական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը՝ միջազգային հարաբերություններ և արտաքին քաղաքականություն:
Ունի համագործակցության հաջող փորձ այնպիսի միջազգային կառույցների և հարթակների հետ, ինչպիսիք են՝ UN, ICSID, UNCTAD, UNCITRAL, ICRC, ICC, ԱՊՀ և այլն: Ներկայացրել է Բելառուսի Հանրապետությունը «Jean-Pictet Competition on International Humanitarian Law» և «Martens Moot Court Competition on International Humanitarian Law» միջազգային մրցույթներում: Մինչ «իԳործ» ծրագրին միանալը՝ աշխատել է «ELSIF ՍՊԸ»-ի գործադիր տնօրենի պաշտոնում, որը մասնագիտացած է «Blockchain» տեխնոլոգիաների և «Cryptocurrency»-ի զարգացման ուղղությամբ:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունում: