Կարինե Սարգսյան
Բարև, ես Կարինե Սարգսյանն եմ: Ծնվել եմ Վանաձորում քաղաքում, ապա ապրել Ավստրիայի Գրաց քաղաքում:
Տեղի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկավորման և կրթության բաժնի գործադիր տնօրենն եմ և բիոբանկավորման և բժշկության ոլորտում արհեստական բանականության բաժնի գիտական մասով փոխտնօրենը, նաև դասխոսում եմ: Ունեմ հմտություններ միջառարկայական, միջազգային, կլինիկական հետազոտությունների, դրանց քաղաքականության մշակման, կազմակերպման և ղեկավարման ոլորտներում, ինչպես նաև կյանքի մասին գիտությունների թվայնացման, մասնավորապես՝ բժշկության ոլորտում։
Ես տրամադրում եմ գիտական և փորձագիտական խորհրդատվություններ տարբեր կառույցների (ACC-ILCEC՝ Վիետնամի ուռուցքաբանական կենտրոն, Քաթարի բիոբանկ, Գերմանիայի տիեզերքի գործակալություն, DDZ, և այլն) և կենտրոնացած եմ նորարարությունների, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների վրա։
Ազատ ժամանակ ես նկարում եմ (ունեցել եմ երեք ցուցահանդես), նվագում եմ դաշնամուր և մասնակցում եմ տարբեր կամավորական նախաձեռնությունների։ Ես TEDx-ի խոսնակ և կազմակերպիչ եմ։
*Կարինե Սարգսյանը եղել է «իԳործ» ծրագրի մասնագետ մինչև 2021թ.-ի նոյեմբերի 30-ը: