Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյանը ծնվել է Հայաստանում, առաջին դասարանը ավարտելուց հետո ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա։
Ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության Համառուսաստանյան պետական հարկային ակադեմիայի իրավագիտության բաժինը:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին։
Մոսկվայում աշխատել է փաստաբանական գրասենյակում և այլ կառույցներում որպես իրավաբան։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: