Գոռ Իսոյան
Գոռ Իսոյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության Սևան քաղաքում, ապա տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Ավարտել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի «Իրավագիտություն» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան և մագիստրոսի կոչում: Մինչև «իԳործ» ծրագրին մասնակցելը՝ Գոռը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքները և շահերը քրեական և վարչական իրավախախտումների ընթացքում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով: