Լիանա Շալունց
Լիանա Շալունցը Իրկուտսկ քաղաքից է (ՌԴ):
2013 թվականին գերազանցությամբ ավարտել է Իրկուտսկի տրանսպորտի պետական համալսարանը՝ տեխնոսֆերային անվտանգություն և բնապահպանական ճարտարագիտություն մասնագիտություններով: 2016 թվականին ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով էկոլոգի որակավորում։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, 2021 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Մետաղ պարունակող կեղտաջրերի մաքրման համար ծծումբ պարունակող պոլիմերի կլանման արդյունավետության փոփոխություն և ուսումնասիրություն» թեմայով։ Հեղինակել է 1 արտոնագիր և 21 գիտական աշխատություն (Scopus, WoS, ՌԴ Բարձրագույնատեստավորման հանձնաժողով):
2023 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռոստովի հումանիտար-տեխնիկական համալսարանը՝ հոգեբանի որակավորմամբ։
Վերապատրաստվել է հետևյալ ոլորտներում՝ «Հանրային կառավարման և հանրային ծառայության հիմունքներ Ռուսաստանի Դաշնությունում» ՌԱՆԵՊԱ-ում, «Մտավոր սեփականության հիմունքներ» ՄՍՀԿ ակադեմիայում: