Վրեժ Ֆահրադյան
Վրեժ Ֆահրադյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ավարտել է Ֆ. Մ. Դոստոևսկու անվան Օմսկի պետական համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան: Համալսարանական տարիներին եղել է դիվանագիտական արարողակարգի և էթիկայի ոլորտում «Միջազգային կազմակերպությունների մոդել» և «Դիալոգ» միջազգային համաժողովների կազմակերպչական կոմիտեի նախաձեռնողը և ղեկավարը:
Համալսարանական տարիներին եղել է ՄԱԿ-ի երիտասարդ դեսպան, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (РСМД) անդամ, դարձել է Ստենդֆորդի համալսարանի և Պոտանինի անվան կրթաթոշակառու։
Պետական արարողակարգի ուղղությամբ աշխատել է ՌԴ ԱԳՆ-ում, ՌԴ կառավարությանն առընթեր Օմսկի մարզի ներկայացուցչությունում, «Ռոսկոնգրես» հիմնադրամում, Օմսկի մարզի արտահանման աջակցության կենտրոնում և «Գազպրոմ նեֆտ»-ում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: