Սոնա Բաղդասարյան
Սոնա Բաղդասարյանը ծնվել և մեծացել է Սյունիքում, ապա ուսումը շարունակելու և միջազգային բազմակողմանի փորձ ձեռք բերելու նպատակով մեկնել է Գերմանիա: Ավարտել է Դարմշտատի տեխնիկանան համալսարանի «Linguistics and literary computing» ֆակուլտետի «Computational linguistics» բաժինը և մասնագիտացել բժշկական տվյալների լեզվաբանական վերլուծության մեջ: Մասնագիտությամբ լեզվաբան/ինֆորմատիկ է:
Ուսման ընթացքում և ուսումից հետո աշխատել է Դարմշտատի մի շարք հիվանդանոցներում և մանկական կլինիկայում որպես ՏՏ ծրագրերի ղեկավար, որտեղ կառավարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իջեցված մի շարք ՏՏ ծրագրեր` նպատակաուղղված Գերմանյայի բուժհաստատություններում էլեկտրոնային առողջապահության բարելավմանը:
Ունենալով առավել քան 8 տարվա փորձ Գերմանիայի առողջապահական ոլորտում՝ ընդլայնել է իր մասնագիտական ոլորտը՝ համագործակցելով եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես Շվեյցարիայի ու Նորվեգիայի բուժհաստատությունների հետ, խորացնելով իր եվրոպական փորձը էլեկտրոնային առողջապահության մեջ:
Սոնան հայրենադարձվել է Հայաստան 10 տարի Գերմանիայում ապրելուց ու աշխատելուց հետո՝ նպատակ ունենալով իր եվրոպական փորձը ներդնել Հայասատանի էլեկտրոնային առողջապահության բարելավման գործում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ առողջապահության նախարարություն։