Լիլիթ Մեսրոպյան
Լիլիթ Մեսրոպյանը 2008 թվականին ավարտել է Հարավային դաշնային համալսարանը՝ «Ռուսաց լեզու, գրականություն և օտար լեզու» մասնագիտությամբ։
2006-2009 թվականներին նա սովորել է Ռուս-գերմանական անկախ ժուռնալիստիկայի ինստիտուտում: 2008 թվականին դարձել է ԴԱԱԴ-ի կրթաթոշակառու և «Journalisten International» ծրագրով ուսանել Բեռլինի Ազատ համալսարանի լրագրողների կոլեգիայում, վերապատրաստվել է «Deutsche Presse-Agentur»-ում (Բերլին, Պոտսդամ) ։
2014 թվականի ապրիլին Լիլիթը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն իրավաբանական լեզվաբանության ոլորտում՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2021 թվականին Լիլիթը ստացել է հոգեբանության որակավորում։
Լիլիթը ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում լեզվաբանության ոլորտի առաջատար դատական փորձագետներից մեկն է: Նա 2015 թվականից «Քրեադատական փորձաքննությունների և հումանիտար-կիրառական հետազոտությունների «ԼԻՆԳՎՈՍՈւԴԷՔՍՊԵՐՏ» կենտրոն» ինքնավար, ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր տնօրենն է:
Լիլիթը ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է: Նա մշակել և մագիստրատուրայում դասավանդում է հետևյալ հեղինակային դասընթացները՝ լեզվաբանական դատաբժշկական փորձաքննություն, իրավաբանական լեզվաբանություն, լեզվաբանական փորձաքննություն, ծայրահեղականություն (մոնիթորինգ, փորձաքննություն, կանխարգելում), դեստրուկտիվ սոցիալական պրակտիկաներում ներգրավման խոսակցական տեխնոլոգիաներ և այլն:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ազգությունների դաշնային գործակալության փորձագիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության կրթական կազմակերպություններում կրոնական և էթնիկ ծայրահեղականության կանխարգելման կենտրոնի փորձագիտական խորհրդի անդամ: Ռուսաստանի Հարավային լեզվաբանների փորձագետների ասոցիացիայի անդամ: Փորձագիտական գործունեության համար ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ՌԴ իրավապահ տարբեր մարմինների տարբեր կառույցներից:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ արդարադատության նախարարություն: