Լիլիթ Հովհաննիսյան
Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Յարոսլավ Իմաստունի անվան Նովգորոդի պետական համալսարանում: 2018թ. ստացել է լրացուցիչ կրթություն «Ֆինանսական կառավարում առևտրային կազմակերպությունում» մասնագիտացմամբ ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում:
Լիլիթն ունի առևտրային կազմակերպություններում որպես իրավաբանի ավելի քան 7 տարվա փորձ, մասնագիտացած է առևտրային իրավունքի, կորպորատիվ իրավունքի, մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Որպես Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ակտիվիստ՝ ավելի քան հինգ տարի մասնակցում է հայ համայնքի հասարակական կյանքին, ինչպես նաև ասոցիացիայի նախագահի օգնականն է:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Երևանի քաղաքապետարան: