Մարինա Սարգսյան
Մարինա Սարգսյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում։
2019 թվականին ավարտել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը՝ «Ֆինանսներ և վարկային գործ» մասնագիտությամբ:
Ուսումնառության տարիներին ղեկավարել է երկու հայկական երիտասարդական կազմակերպություններ՝ Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հայ երիտասարդների միությունը և Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիան։
2018 թվականին իր հասարակական գործունեության շնորհիվ պրակտիկա է անցել Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակում, ինչպես նաև մասնակցել ամենամյա համաժողովին, որտեղ ներկայացրել է Ռուսաստանում հայ ազգային փոքրամասնության իրավունքներն ու խնդիրները։
2019թ.-ին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության Երիտասարդ առաջնորդների դպրոցին։
2018 թվականին ստեղծել է «Հայկական սփյուռքի օրացույց» տելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է հայ համայնքների իրադարձությունները։
«իԳործ» ծրագրի շրջանականերում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն: